Մեկնել են Ռուսաստան` աշխատանք որոնելու եվ չեն վերադարձել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շիրակ կենտրոնը” հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում անկողնուն գամված 4 մանկահասակ երեխաների հաշմանդամ մոր ընտանիքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի ցմահ հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրիի Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում: Սակայն նրանց միավորում է մի ցավալի իրողություն: Եթե առաջինի դեպքում մանկահասակ երեխաների հայրն է աշխատանք փնտրելու հույսով տարիներ առաջ մեկնել ՌԴ, իսկ երկրորդի դեպքում` միայնակ կույր կնոջ որդին, ապա երկու դեպքերում էլ արտագնա աշխատանքի մեկնածներից վաղուց որեւէ լուր չկա:
Իսկ ընտանիքները մնացել են առանց խնամող ձեռքի, միայն թոշակի եւ նպաստի հույսին են: Ավելին, կույր եւ տարեց կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից:
Անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով օգնություն տրամադրելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն այսօր այցելեցին այդ ընտանիքներին




Լրահոս