ԱՄՆ-ում ռազմական օդապարիկ է կործանվել, որը նախատեսված է հրթիռային հարվածների հայտնաբերման համար. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Մոնթրոզ շրջանում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ թռչող սարքից կախված մալուխները վնասել են էլեկտրական լարերը՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով մոտ 27 հազար մարդու: Մինչև անկումը սարքը մոտ 300 կմ է անցել:
Ինչպես պարզաբանել են Հյուսիսային Ամերիկայի Ավիատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունում, օդապարիկը նախատեսված էր Վաշինգտոնի մարզում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան