Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մտավախություն չունի, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ձախողվել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք ընտրակեղծիքներրի չեն դիմում: Վերջինիս խոսքով` այդ լուրերը տարածում են «արջի ծառայություն» մատուցողները:
Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, ըստ որի, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքվել է մեծամասնական ընտրակարգով ընտրված բոլոր պատգամավորներին ու հրահանգներ տվել: Ինչպես հայտնի է` իշխանություններին 700 հազար «այո» է պետք սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան