Քաղաքացի Վահան Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ս.-ի վերաբերյալ քննչական գործողությանն ինքը որպես ընթերակա չի մասնակցել, սակայն հետագայում ծանոթանալով այդ կապակցությամբ կազմված արձանագրությանը պարզել է, որ արձանագրության մեջ կեղծվել է իր ստորագրությունը:
Քաղաքացի Վահան Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: