Մարտի 26-ին, ժամը 17.00-ին, Էրեբունիի բաժնի ծառայողները “Հարավ Կովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ Նորագավիթի երկաթգծի 3-րդ կմ-ի մոտակայքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Արմեն Ա.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է նա ժամը 13.00-ին փորձել է “Հարավ Կովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ հարակից տարածքից գողանալ գնացքի լուսացույցերի կառավարման համար նախատեսված մալուխը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները կանխել են մալուխի գողությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ