Բրազիլիայում թմրադիլերը փորձել է փախչել բանտից ծեր կնոջ դիմակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի Անտոնիո Ֆելիպեն, ով թմրանյութի վաճառքի պատճառով արդեն 36-րդ տարին է անցկացնում բանտում, փորձել է փախչել բանտից ծեր կնոջ դիմակով և կեղծամով· փոխանցում է The Mirror-ը:

Պրոֆեսիոնալ գրիմով հանցագործը ծեր կնոջ տեսք է ունեցել, սակայն պահակախումբը կանգնեցրել է նրան, քանի որ նրանք երբևէ չեն տեսել, որ ծեր կին մտնի բանտ: Բացի այդ` անվտանգության աշխատակիցներին տարօրինակ է թվացել նրա բարձր հասակը: Նրանք որոշել են խուզարկել կնոջն ու հայտնաբերել են, որ իրականում նա տղամարդ է:

Ուղղիչ հաստատությունում սկսվել է հետաքննությունը՝ կապված այն բանի հետ, թե որտեղից հանցագործին կանացի հագուստ և 1285 դոլար արժողությամբ պրոֆեսիոնալ դերասանական դիմակ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս