Մեսսին կարող է բաց թողնել «Էլ կլասիկո»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը: Այն կայանալու է նոյեմբերի 21-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:

El Confidencial-ը գրում է, որ ծնկի վնասվածքից վերականգնվող Մեսսին չի ցանկանում վտանգել իր առողջությունը և կարող է բաց թողել «Էլ Կլասիկո»-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ի բժիշկները գոհ են, թե ինչպես է ընթանում Արգենտինայի հավաքականի ավագի ապաքինումը: «Լաս Պալմաս»-ի դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով Մեսին խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:




Լրահոս