ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Երեկ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են եւ ի հեճուկս շատերի՝ տպավորություն ստեղծել, թե հիանալի հարաբերություններ ունեն միմյանց հետ: Իսկ թե ո՞ւմ կամ ի՞նչ էր ցանկանում ցույց տալ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, դեռ անհայտ է մնում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Որդիներիցս մեկը սովորում է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանում: Մյուսը նոր է բանակից զորացրվել եւ մտադիր է ուսումը շարունակել նույն համալսարանում (նշեմ, որ ծառայել է Արցախի դիրքերում): Ուզում եմ իմանալ՝ եթե երկու երեխաներս միաժամանակ սովորում եմ վճարովի հիմունքներով, ապա վարձավճարի զեղչ կամ որեւէ այլ արտոնություն հասնո՞ւմ է մեր ընտանիքին: Նշեմ, որ նրանցից մեկը վերահանձնում (լիկվիդ) ունի, արդյո՞ք դա նշանակություն կարող է ունենալ արտոնությունից զրկվելու համար:

Լիսա Պետրոսյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի հ.1183-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ բուհերում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգ»-ի 4-րդ կետի՝ 1-ին կուրսում ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված բուհ ընդունված ուսանողներին: «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.3 մասի՝ 1-ին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակի սկզբից:
Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ 4.1 մասի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացվում է ուսանողական նպաստի ձեւով վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
– երեք կամ ավելի անչափահաս կամ երեք կամ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ առնվազ 30 տոկոս:
շարունակելի

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում 2014-2015 ուստարում կա շուրջ 10 հազար 600 ուսանող, որից անվճար են սովորում 830-ը, մնացած 9 հազար 770-ը սովորում են վճարովի համակարգում:

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի որդեգրման գործընթացը մերժվի: Այսինքն՝ ինչն է հիմնավորում բացասական եզրակացությունը:

Ստելլա Մանուկյան (47 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ բացասական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի հետեւյալ կետերով.
1. եթե որդեգրել ցանկացող անձը չի վերացրել իր ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունները,
2. եթե ստացվել է ինֆորմացիա, որը բացասական կերպով է բնութագրում որդեգրել ցանկացող անձին,
3. երբ հիմք է հանդիսացել տվյալ անձի կենցաղային պայմանների ուսումնասիրության ակտը,
4. որդեգրել ցանկացող անձի չհիմնավորված հայտարարության դեպքում,
5. երբ օրենքով սահմանված կարգով արգելվում է երեխայի որդեգրումը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2013 թվականին 109 որդեգրման ենթակա երեխաներին ցանկացել է որդեգրել 245 անձ, իսկ 2014 թվականին որդեգրման ենթակա երեխաները 125-ն են եղել, իսկ որդեգրել ցանկացողները՝ 259:




Լրահոս