«Հանրապետությունից բան չթողեցիք, արա». թեժ բանավեճ Արծվիկ Մինասյանի և Հրանտ Բագրատյանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում իրավիճակը թեժացավ, երբ  ՀՅԴ և ՀԱԿ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրանտ Բագրատյանը բանավեճի մեջ մտան: Ամեն ինչ սկսվեց նրանից հետո, երբ Մինասյանն իր խոսքում անդրադարձավ Բագրատյանի երեկվա ելույթին: «Նա բաներ է ասել, որ բացարձակ կապ չունեն այս սահմանադրական փոփոխությունների հետ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավորը:

Հրանտ Բագրատյանն արձագանքեց.  «Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Հրապարակավ մի հրավիրի ինձ բանավեճի, մոտեցի առանձին հրավիրի: Ես ուզում եմ բանավեճի գնալ սահմանադրության նախագծի հեղինակների հետ: Քո հետ հենց հիմա դուրս գանք բանավիճենք:  80 տարի առաջ հանրապետությունից բան չթողեցիք, արա:  Սենց բաներ մի արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, իյա»:

«Ես խնդրում եմ ավելի պատշաճ, նույնականացման քարտի համար մի վիճեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:




Լրահոս