Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները:
Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ, ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար: Այս տարի Նիդերլանդներից ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 250000 սոխուկների հետ: