
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Վարպետին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ եւ հանձնել այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրան: