![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/john_terry_brentford_v_chelsea_fa_cup_fourth_xro6f0gcz_ox.jpg)
Քաթարական ակումբներից մի քանիսը հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերիի ծառայություններով: «Ալ Արաբի» ակումբը պատրաստվում է առաջարկ անել ֆուտբոլիստին:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ձոլան Թերիին տեղափոխության առաջարկ կանի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ լրանա լոնդոնյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:
«Ջոն Թերին մեծագույն ֆուտբոլիստ է և «Ալ Արաբի»-ն հետաքրքրված է նրա ծառայություններով: Տեսնենք, թե ինչ կկատարվի»,- Sky Sports-ը մեջբերում է քաթարական ակումբի նախագահի խոսքը: