Յուրաքանչյուր 3-րդ iPhone-ը գնում են Android-ի նախկին օգտատերերը. Apple

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple-ի ավանդական կոնֆերանսի շրջանակներում ընկերության տնօրեն Թիմ Կուկը կիսվել է ընկերության համար հաճելի փաստով: Ինչպես պարզաբանում են Կուպերտինոյի վերլուծաբանները, iPhone-ի 30%-ը գնել են Android-ի նախկին օգտատերերը:

Թիմ Կուկի խոսքով՝ ներկայիս ցուցանիշը լավագույնն է վերջին 3 տարվա համեմատ, որոնց ընթացքում համապատասխան վիճակագրություն են վարում: Android օգտատերերի մասսայական «հրաժարման» պատճառները հայտնի չեն: Սակայն կարելի է ենթադրել, որ դրան նպաստում է Apple-ի քաղաքականությունը. կուպերտինացիները, առաջին տարին չէ, որ ագրեսիվ «քարոզչություն» են իրականացնում բջջային ОС Google կողմնակիցների շրջանում: Այս տարվա մարտին թողարկվել է iPhone-ի վրա Android-համակարգի փոխանակման ծրագիրը:

Իսկ հունիսին WWDC-2015 մշակողների համար կոնֆերանսի շրջանակներում «խնձորային» ընկերությունը ներկայացրեց Move to iOS հավելվածը, որը քննադատության արժանացավ «կանաչ ռոբոտի» երկրպագուների կողմից:

Թիմ Կուկը վստահ է, որ ապագայում օգտատերերը կավելանան: Դրան են նպաստում բջջային օպերատորներն ու ընկերությունը՝ Citizens Bank N.A. բանկի հետ: Ամսական 32,5-45 դոլարով կուպերտինացիները iPhone 6s կառաջարկեն օգտատերերին, ինչպես նաև կառաջարկեն փոխել այն ամեն տարի նոր մոդելի թողարկումից անմիջապես հետո:

Արդյունքում, սմարթֆոնն ավելի թանկ կարժենա (16 ԳԲ հիշողությամբ iPhone 6s-ն, օրինակ, արժե $778), սակայն խնդիրներ չեն առաջանա վաճառքի հետ: Ամենակարևորն այն է, որ գնորդն օպերատորի հետ 2 տարվա պայմանագրով կապված չի լինի և հավելավճար չի վճարի կապի համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս