Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Ուլիս»-ը ֆինանսական շատ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բանանց»-ի դեմ խաղից հետո պարզվել է, որ «Ուլիս»-ի հաջորդ հանդիպմանը չեն մասնակցի արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը: Նրանք երկկողմանի համաձայնությամբ վաղաժամկետ խզել են պայմանագրերը:
«Ուլիսը» հայտնվել է ֆինանսական ծանրագույն ճգնաժամում, որից դուրս գալը շատ դժվար կլինի: