«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հասցեագրել իր ֆուտբոլիստներին:
«Ինձ լավ եմ զգում, երբ թիմս հաղթում է: Չեմ կարծում, թե նախորդ հանդիպումներին, որոնք «Լիվերպուլ»-ն ավարտել է ոչ ոքի, սաներս ավելի վատ էին խաղում: Մենք արժանապատիվ ֆուտբոլ ենք ցուցադրում և գոլային պահեր ստեղծում մրցակցի դարպասի մոտ: Երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց դրսևորելու հնարավորություն եմ տվել, և ինձ շատ լավ եմ զգում»,-նշել է նա: