
Գերմանուհին 70-ամյա մահացած մոր մարմինը 8 ամիս պահել է տանը թաղման փող չունենալու պատճառով: Դա պարզվել է այն ժամանակ, երբ դատական կատարածուն ժամանել է նրանց բնակարան՝ թոշակառու կնոջից գանձելու պարտքով վերցրած գումարը: Աղջիկը հայտնել է, որ իր մայրը մահացել է դեռ 8 ամիս առաջ, որից հետո ցույց է տվել մոր դին: Ըստ երեւույթին, կինը չի իմացել, որ կառավարությունը նման դեպքերում հուղարկավորության համար 4100 դոլարի չափով օգնություն է հատկացնում: Կինն իր իսկ խնդրանքով տեղափոխվել է հոգեբուժարան: