Ինչպես է ազդում օրական 2 բաժակ սուրճը լյարդի վրա. սուրճի օգտակար և վնասակար հատկությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց կարելի է բաժանել երկու ընդդիմադիր ճակատների. սուրճի կրքոտ երկրպագուների և դրա ամենամոլի հակառակորդների: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, սակայն մի բան է պարզապես սուրճ խմելու սովորությունը, մեկ այլ բան է տեղեկացված լինել օրգանիզմի համար այս ըմպելիքի օգտակար և վնասակար հատկությունների մասին:

1. Սուրճը օրգանիզմի համար անհրաժեշտ սնուցիչներ և հակաօքսիդանտներ է պարունակում 

Օրինակ, 240 մլ «ամերիկանո» սուրճն իր մեջ պարունակում է վիտամիններ B2, B5, B1, B3, ֆոլաթթու, մանգան, կալիում, ֆոսֆոր: Եվ իսկապես սուրճը կարող է հարստացնել օրգանիզմը սնուցիչներով: Սուրճից կարելի է նաև ավելի շատ հակաօքսիդանտներ ստանալ, քան մրգերից և բանջարեղենից:

2. Սուրճը կոֆեին է պարունակում, որը լավացնում է ուղեղի աշխատանքը և արագացնում նյութափոխանակությունը

Կոֆեինն աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող հոգեակտիվ նյութերից է: Ոչ ալկոհոլային ըմպելիքները, թեյերը, շոկոլադը կոֆեին են պարունակում: Մեկ բաժակ սուրճի մեջ կարող է 30-300 մգ կոֆեին պարունակել: Կոֆեինն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, անցկացնում է հոգնածությունը:

3. Սուրճը կարող է օգնել ձեզ պաշտպանել ուղեղը ծեր տարիքում: Այն նվազեցնում է Ալցգեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացման ռիսկը

Ալեցգեյմերի հիվանդությունն աշխարհում ամենատարածված նեյրոգեներատիվ հիվանդություններից է և մտագարության հիմնական պատճառներից: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ամեն օր սուրճ են խմում, նրանց մոտ 65%-ով քիչ է այս հիվանդության առաջացման ռիսկը:

Պարկինսոնի հիվանդությունը կապված է ուղեղի ծերացման հետ: Այն զարգանում է, երբ ուղեղը չի կարողանում անհրաժեշտ քանակով դոֆամին արտադրել: Սուրճ խմողները 32-60%-ով քչացնում են այս հիվանդության առաջացման ռիսկը:

4. Սուրճ խմողներն առավել քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարային դիաբետով

Երկրորդ կարգի շաքարային դիաբետը զարգանում է այն պատճառով, որ օրգանիզմը փոխում է ինսուլինի ռեակցիան: Վերջին տասնամյակում այս հիվանդության տարածումն աճել է 10 անգամ: Ողջ աշխարհում այս հիվանդությունով տառապում է ավելի քան 300 մլն մարդ: Սուրճ խմողները 23-67%-ով քչացնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:

5. Սուրճ խմողներն առավել քիչ են տառապում լյարդի հետ կապված հիվանդություններով

Եթե դուք չարաշահում եք ալկոհոլը, ապա մեծ է ցեռոզ ստանալու հավանականությունը:

Լավ նորությունն այն է, որ եթե դուք օրական 4 բաժակ սուրճ եք խմում, ապա 84%-ով նվազեցնում եք լյարդի ցեռոզի առաջացման ռիսկը:

6. Սուրճ խմողներն ավելի քիչ են տառապում դեպրեսիայով և կյանքը չեն ավարտում ինքնասպանությամբ

Դեպրեսիան ամենատարածված հոգեբանական խնդիրներից է: Այն զգալիորեն վատացնում է կյանքի որակը: Հարվարդի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ սուրճ են խմում, 20%-ով նվազեցնում են դեպրեսիայի առաջացման ռիսկը: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ օրական 4 կամ ավելի բաժակ սուրճ խմողներն 53%-ով ավելի քիչ են ինքնասպանություն գործում:

7. Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճ խմողները երկար են ապրում

2012-ին New England Journal of Medicine-ը հրապարակել է հետազոտության արդյունքները: Հետազոտությանը հետևել են 13 տարի: Սուրճ խմողների շրջանում ողջ մնացածներն ավելի շատ են եղել:

8. Սուրճը կարող է տագնապ և քնի հետ կապված խնդիրներ առաջացնել

Այնուամենայնիվ, պետք է նշել նաև սուրճի վնասակար հատկությունների մասին:

Չափից շատ սուրճի կիրառումը կարող է նյարդային խնդիրներ, տագնապ, արագացված սրտխփոց առաջանցել և ուժգնացնել խուճապային հարձակումները:

Մեկ այլ վտանգավոր ազդեցություններից է քնի հետ կապված խնդիրը: Եթե նման խնդիրներ ունեք, ապա մի’ խմեք սուրճ ցերեկը ժամը 2-ից հետո: Սուրճը նաև բարձրացնում է արյան ճնշումը:

9. Կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել

Կոֆեինը թմրանյութ է, և վերջ:

Մարդկանց մեծ մասին, հասկանալի պատճառներով, դուր չի գալիս այն միտքը, որ նրանք ինչ-որ քիմիական նյութից կախվածություն ունեն: Սակայն սա չի փոխում ճշմարտությունը, անհրաժեշտ է առողջ դատել:

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը 




Լրահոս