Կառավարությունն Ազգային ժողովում քննարկում է Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում պատգամավորներից որևէ գրավոր առաջարկ չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ սյս օրինագծով առաջարկվում էր վերանայել ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, որի անհրաժեշտությունը, ըստ Միրումյանի, պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության իրագործմամբ: Այս ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափը նախատեսվում է բարձրացնել 10 տոկոսով:
Միրումյանի խոսքով` բենզինի և դիզվառելիքի համար հաստատագրված չափեր են գործում, և 10 տարվա ընթացքում այս դրույքաչափերը չեն փոփոխվել: Առաջարկվում է նաև սեղմված բնական գազը ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում: Ակնհայտ է, որ այս դրույքաչափերի բարձրացումը կարող է ազդել նաև դրանց արժեքի վրա: