
Ամերիկացի ծրագրավորողները սովորել են Wi-Fi-ի օգնությամբ տեսնել պատից այն կողմ. նրանք ստիպել են առանց հաղորդալարի հաղորդչին կազմել տարածքի եռաչափ քարտեզն ու մարդկանց փնտրել:
Մարդուց եկող ազդանշանների հիման վրա այս նոր սարքը վերաստեղծում է նրա ճշգրիտ սիլուետը: Այս նոր հայտնագործության մասին հաղորդվում է զեկույցի տեքստում, որը կներկայացվի 2015թ· նոյեմբեր ամսին կայանալիք SIGGRAPH կոնֆերանսի ժամանակ: