Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը:
Այս նախագիծը, արդեն մի քանի օր է, քննարկում են խորհրդարանում, և այն արժանացել էր բուռն քննադատության: Քվեարկությանը մասնակցելու համար եկել էին այն պատգամավորները, ովքեր միայն առավոտյան 15 րոպե են մասնակցում նիստին և հեռանում:
Ի վերջո, ստացվեց 81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայն, և նախագիծն ընդունվեց: