
Մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել է “ՎԱԶ-21063” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “Օպել Վեկտրա”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: