
Այսօր Ազատության հրապարակում “Քաղաքացիական խորհուրդ” բաց ֆորումի նախավերջին նիստն էր: Նախքան բանախոսների ելույթները, Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ ժամեր առաջ հրապարակված ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, որում ասվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս խոսում է վերջնագրերի լեզվով և որ նախագահի հետ հանդիպման համար կա հստակ սահմանված արարողակարգ:
“Խոսնակի հերթական խեղաթյուրումն է: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, այն վերջագիր չէ, այլ այն ուղղված է երկրի փրկությանը”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հորդորելով չխեղաթյուրել իր խոսքերը: “Թող ոչ ոք չխեղաթյուրի իմ խոսքերը մանր շահերի համար, մեր առաջարկը ուժի մեջ է”,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորելով գիտության և կրթության ապաքաղաքական զարգացումը, նշեց, որ քիչ առաջ լրատվամիջոցներից է իմացել, որ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններում:
“Դա անթույլատրելի է և աններելի, ես նրան կոչ եմ անում իսկույն ևեթ հանել իր թեկնածությունը այդ ցուցակից”,- ասաց նա:
galatv .am