
ԱՄՆ-ում դատախազը, որն առաջարկել էր մահապատժի ենթարկել եղանակ կանխատեսող Ֆիլ անունով արջամկանը, հանել է կենդանուն ուղղված խարդախության մեղադրանքը: Դատախազի խոսքով՝ Ֆիլի սխալի պատասխանատվությունը ստանձնել է Արջամկան օրը ամենամյա արարողության կազմակերպիչ ակումբի ղեկավարը: Նշենք, որ ամեն տարի փետրվարի սկզբին Փենսիլվանիա նահանգի Փանքսութոնի քաղաքում մարդիկ հավաքվում եւ քնից հանում են արջամկանը: Եթե նա դուրս գալով տեսնում է իր ստվերը, ուրեմն գարունը շուտ կգա: