
Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բակից, “Մերսեդես G-500” մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Կ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: