Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող հանդես գալ Ֆրանսիայի Կապ դ’Ագդե քաղաքում անցկացվող շախմատի Գրան Պրիում:
Արդեն կայացած վեց տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 5 միավոր եւ այժմ բաժանում է 1-11-րդ տեղերը: Առաջատարներին հաջորդում են 10 մասնակիցներ, որոնք ետ են մնում ընդամենը կես բալով: Դա վկայում է այն մասին, որ մրցաշարում բավական հավասար կազմ է հավաքվել եւ պայքարը մրցանակային տեղերի համար գնալով ավելի է սրվում:
Այսօր նախատեսված 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի բուլղարացի գրոսմայստեր Նիկիտա Մայորովի հետ:
Մեր պատանի շախմատիստ-շախմատիստուհիները Հունաստանում շարունակում են պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կայացած 4 տուրերից հետո առավել հաջող է հանդես գալիս 12-ամյա Մանե Հովհաննիսյանը, որը տարել է 4 հաղթանակ եւ գլխավորում է աղյուսակը: Վատ չեն հանդես գալիս նաեւ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր եւ առայժմ հետապնդողի դերում են: