ՊԱՐԶԵՔ ՈՐՆ Է ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ. ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՐՑԸ ՁՎԵՐԻ ԽԱՉԻԿԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ.(ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ըստ էության բեկանեց իր իսկ որոշումը՝ Ժողովուրդ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելով:

Այսօրվա դատական նիստում դատավոր Ափինյանը երկար ժամանակ՝ մեկ ժամից ավել փորձում էր “Ջրաշխարհի”, “Երեւանի թռչնաֆաբրիկայի”, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “M&S” կահույքի սրահի, “ձիարշավարան”-ի”, “Ակվատեկ”-ի, “Վալենսիա” համալիրի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի փաստաբաներից պարզել, թե հատկապես ո՞ր բառն է վիրավորել գործարարին: Փաստաբանները այդպես էլ չկարողացան հստակեցնել: Դատավորը փաստաբանների պահվածքը համարեց վրիպակ՝ ժամանակ տալով նրանց շտկել վրիպակը եւ պատշաճ ներկայանալ դատական նիստին: 
Այսօրվա նիստի ընթացքում նախագահող Ռուբեն Ափինյանը մի քանի անգամ շփոթվեց եւ Խաչիկ Խաչատրյանի փոխարեն ասաց Խաչիկ Խաչիկյան, ինչը նրա ներկայացուցիչներին ակնհայտորեն դուր չէր գալիս: Իսկ երբ հարցը հասավ ժամկետանց ձվերին, դատավորը բացականչեց “Էդ գրողի տարած ձվերը, որ ժամկետանց չլինեին, հիմա, կերել, վերջացրել էինք, էլ ինչ էինք անում էստեղ…”: 
Մանրամասները՝ տեսանյութերում




Լրահոս