ԱՎԵԼԻՆ՝ ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատությանն» ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է սկսել Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դոնորների միջազգային խորհրդաժողովի կազմակերպչական փուլը: Հիշեցնենք, որ այդ խորհրդաժողովը, որից ՀՀ իշխանությունները 1,5 միլիարդ դոլարի ակնկալիք ունեին, պետք է կայանար մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից  հետո: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ԵՄ-ն ԱԺ ընտրությունների ընթացքը բավարար ժողովրդավարական չհամարեց, եւ հարցը հետաձգվեց նախագահական ընտրություններից հետո: Ու թեեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն անցան էլ ավելի խայտառակ կեղծիքներով, ԵՄ ղեկավարությունը տարօրինակ կերպով համարում է, որ «Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել»: Սերժ Սարգսյանին ցուցաբերվող այս աննախադեպ աջակցությունը մտորելու տեղիք է տալիս, հատկապես որ ԵՄ սկզբունքն է` «ավելին` ավելիի դիմաց»: Հարց է առաջանում. այդ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Ս. Սարգսյանի համար:




Լրահոս