ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կազմել է 472.58 դրամ՝ աճելով 0.72 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.14 դրամ (նվազել է 3.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.68 դրամ (նվազել է 0.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.35 դրամ (աճել է 0,06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.7 դրամ, ոսկին՝ 17,684.43 դրամ, պլատինը՝ 15,003.77 դրամ:
Հոկտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473 դրամ: