
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը կրկին երկարաձգվեց: Այս անգամ` ևս երկու ամսով:
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը գնդապետ Արտակ Բուդաղյանի և հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, ձերբակալվել է Կապան և Գորիս քաղաքներից 4 բնակիչ, այդ թվում` Արա Բուդաղյանը: