![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/csgahntxaau9co1-1.jpg)
«Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը: Ըստ նոր համաձայնագրի՝ Ռամիրեսն ակումբում մնալու է մինչև 2019 թվականը:
«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ: Իմ ընտանիքը եւ ես երջանիկ ենք Լոնդոնում: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մեզ մեծ հաջողություններ են սպասվում»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը: