ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մոնիթորինգի է ենթարկել ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերն ու պարզել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անցած 5 տարիներին 400 փոփոխություն է կատարել գործարարությանն առնչվող հարկային օրենսդրության մեջ: «Օրենքները հաջող են այնքանով, որքանով քիչ են ենթարկվում փոփոխությունների»,-ասաց նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` փոփոխությունների նման առատությունը գնահատելով խիստ բացասական: Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ համամիտ է Մանուկյանի դիտարկումներին: Ավելին, քննադատությունը տեղին է, քանի որ տնտեսվարող սուբյեկտի համար միջավայրի արագ փոփոխությունները ստեղծում են անհարմարություն եւ անկանխատեսելի դարձնում միջավայրը: Միայն թե, ըստ Տ. Սարգսյանի, օրենսդրական այդ փոփոխությունները շատ բնորոշ են անցումային երկրներին: Ա. Մանուկյանն էլ ընդգծեց, որ այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ բիզնես ստեղծելու ռազմավարություն չկա:  




Լրահոս