«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը` Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն: Հիշեցնենք, նա բնակվում է նույն այն բակում, որտեղ ժամանակին ապրել է ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: «Դեռ պարիսպը չեն դրել, սպասում եմ, տեսնենք, ինչ կլինի, իսկ հիմա քեռուս տանն եմ մնում: Մենակ մարդ եմ ու չգիտեմ էլ ոնց եմ կարողանալու գնալ այնտեղ եւ ապրել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կարինե Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին, այդ թվում երկու մանկահասակ երեխաներին սպանել էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս գործն առաջիկայում կուղարկվի դատարան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: