Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմիխախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքումդիմելով նաև պատասխան գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն