Հոկտեմբեևի 30-ին` ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին:
Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18 UT 622 պ/հ (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: