ՌԴ է վերադարձել ռուսական մաֆիայի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը, ով նաև Դեդ Հասանի մահվան գլխավոր մեղավորներից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանից Ռուսաստան է վերադարձել ռուսական մաֆիայի առաջնորդներից մեկը, «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, ով ավելի հայտնի է Լաշա Ռուսթավեցի մականվամբ: Փաստացիորեն, նրա պատճառով է ժամանակին սկսվել վերջին շրջանում ամենախոշոր «քրեական պատերազմը», որի զոհը դարձավ «բոսսերի բոսս» Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը). գրում է rosbalt.ru-ն:

Այն մասին, որ Լաշա Շուշանիշվիլին այժմ Մոսկվայում է գտնվում, հայտնել են իրավապահ մարմիններում հրատարակչության միանգամից մի քանի աղբյուր: Նրանց խոսքերով` Լաշան Մոսկվայում իր գտնվելու փաստն առանձնակի չի հրապարակում, սակայն նրան արդեն նկատել են մեկ այլ «քրեական հեղինակության» հետ հանդիպման ժամանակ:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակում նա կայցելի նաև մաֆիայի ներկայիս «բոսսերի բոսս» Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) նստավայր։




Լրահոս