ԱՄՆ-ն այլևս չի պահանջի Բաշար Ասադի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համաձայնության է եկել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մնա իր պաշտոնին:

Այն մասին, որ Սպիտակ տունը փոխել է իր դիրքորոշումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրներին:

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյաները պնդում էին, որ առանց Ասադի հրաժարականի` անհնար կլինի սիրիական ճգնաժամի լուծումը: Մասնավորապես, Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ Ասադը «չի կարող կազմել անցումային կառավարության մասը»:

Սակայն այժմ, ինչպես գրում է պարբերականը, Սպիտակ տունը հայտնում է, որ Ասադը կարող է մնալ իշխանության ղեկին: Նշվում է, որ իր դիրքորոշումն ԱՄՆ-ն կհայտնի Վիեննայում բանակցությունների ընթացքում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս