Եթե ընդդիմությունը հակաօրինական քայլերեր անի, ոստիկանները պետք է միջամտեն. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ընդդիմադիրների կողմից  լինեն օրենքին ոչ համապատասխան քայլեր, բնականաբար, ոստիկանները պետք է միջամտեն, որպեսզի կարգ ու կանոն լինի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` ընդդիմադիր ուժերը հիմա փորձում են սուտ լուրեր տարածել և իմիտացիա ստեղծել, որի միջոցով էլ կկարողանան վանել ժողովրդին, որպեսզի հետագայում ասելիք ունենան:

Բաղդասարյանի հավաստմամբ` իրենք կողմ են օրենքի սահմաններում ցանկացած գործողության, և ոստիկանները կմիջամտեն միայն այն դեպքում, երբ լինի հակաօրինական արարք:

Մանրամասները` տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս