Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը հերթական անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության ՀՀ արդարադատության խորհրդի 2013թ. փետրվարի 28-ի որոշմամբ: Նրան հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Ըստ Արդարադատության խորհրդի՝ դատավորը 2012թ. թույլ է տվել նյութական օրենքի նորմի, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ:
ՊԱՏԺԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ