Դավութօղլուի կուսակցության օգտին չքվեարկածները դժոխք կընկնեն. թուրք հոգևոր առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսել է հոգևոր առաջնորդներ ներգրավել՝ ձայներ ստանալու նպատակով:

Ինչպես գրում է թուրքական BirGun թերթը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նոր պալատում ընդունել է հոգևոր առաջնորդներին, որոնցից մեկը տեսախցիկի առջև հանդես է եկել հայտարարությամբ:

Երզնկայի հոգևոր առաջորդներից մեկը՝ Մեհմեդ Նայըրը, Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Նրանք, ովքեր նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ չեն քվերակի «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին, կհայտնվեն դժոխքում»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս