Ընդդիմությունն իմիտացիա է ստեղծում. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ շտաբում դեռևս ձևավորման աշխատանքներ են ընթանում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ընտրությունից որոշ ժամանակ առաջ ընդդիմությունն արդեն թմբկահարում է, որ ընտրությունները կեղծվելու են: «Դա իմիտացիա է, և նրանք արդեն տպավորություն են ստեղծում ժողովրդի մոտ: Եթե նրանք 6 ամիս առաջ գիտեն, որ կեղծվելու են, բայց հենց տեսախցիկ է լինում, ակտիվորեն սկսում են մասնակցել», – ասաց նա:

Անդրադառնալով նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրելուն` Բաղդասարյանը նշեց, որ ոչ մեկս իրավունք չունի մյուսին զրկել ընտրական իրավունքից:

Մանրամասները` տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս