ՀՀ ՍԴ-ն նախագահական վերջին ընտրությունների վերաբերյալ իր որոշման մեջ նաեւ ուշագրավ քաղաքական ձեւակերպումներ էր մտցրել. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է` պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման միտումներով»: Պարզվում է` այդ ձեւակերպումներին համամիտ են նաեւ ՀՀԿ-ականները: Միայն թե ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Այդ դրույթից հետո պետք է վստահությունը վերականգնող ինչ-որ քայլեր կատարել, եւ չպետք է ամեն գնով ու ամեն ճանապարհով քննադատել ընտրությունները: Վստահության առաջացումը կախված է բոլորիցս: Ցավոք, մեզանում արատավոր սովորույթ կա` պարտվող կողմն անպայման փորձում է քննադատել ընտրությունները, հոգեբանորեն պատրաստ չէ պարտությանը»:
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽՈՐՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ