Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ Էգեյան ծովում 2 նավերի խորտակման հետևանքով 21 ներգաղթյալ է խեղդվել. փոխանցում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդվում է, ներգաղթյալները փորձել են նավերով Թուրքիայից Հունաստան հասնել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նավերից մեկը խորտակվել է Կալիմնոս կղզում: Հաջողվել է փրկել 138 մարդու, 18-ը զոհվել է: Եվս մեկ նավ է խորտակվել Ռոդոս կղզում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտարարել են, որ տարեսկզբից ծովով ավելի քան 500 հազար ներգաղթյալ է ներթափանցել Հունաստան: Ընդ որում, ինչպես նշվում է, ներգաղթյալների թիվն ավելանում է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան