Խաբարովսկի երկրամասի ղեկավարի տեղակալ Անատոլի Լիտվինչուկը հայտարարել է, որ Կորֆովսկի ավանում բնակելի շենքում գրանցված պայթյունի պատճառը` բացի գազից, կարող է դառնալ նաև պայթյուցիկ սարքը:
«Պայթյունն անհավանական ուժգին է եղել: Գազի պարագայում սովորաբար նման ավերածություններ չեն լինում: Մասնագետները, կարծում եմ, կուսումնասիրեն: Միանգամայն հավանական է, որ ինչ-որ մեկը, ինչպես սովորաբար լինում է, հնարավոր է, պայթուցիկ սարք է պատրաստել, ասենք, օրինակ ձկնորսության համար»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Լիտվինչուկի հայտարարությունը:
«Պայթյունի հզորությունը, որի հետևանքով փլուզվել են երրորդ հարկից մինչ նկուղ բոլոր հիմնապատերը, տարօրինակ է»,- հավելել է չինովնիկը:
Հավելենք, որ փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել 5 մարդու դի, այդ թվում`մեկ երեխայի: Երեք մարդ, այդ թվում` փոքրիկ աղջնակ, տեղափոխվել են հիվանդանոց: Շրջանում արտակարգ ռեժիմ է հայտարարվել: