«ԲՀԿ-ն անձերի խնդիր չի դնում, որեւէ անձի դեմ խնդիր չունի, բայց տարուց ավել է՝ ԲՀԿ-ն ու անձամբ Նաիրա Զոհրաբյանը վարչապետի պաշտոնի խնդիրը իսկական «բազառի են վերածել… »:
Միհրան Հակոբյան «Ֆեյսբուք»
Վարչապետի պաշտոնի խնդիրը շահարկելու առիթը տալիս է հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսակազմաքանդիչ գործունեությամբ, եւ ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ քաղաքական ուժերի ու քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այլեւս չի ցանկանում Տ. Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է «բազառին», ապա Տիգրան Սարգսյանի նորահայտ այս պաշտպանը չպետք է մոռանա, թե ընդամենը վերջերս ինչ «բազառների» մեջ էր ԵՊՀ-ի դիմաց եւ ինչպիսի «բարեկիրթ» պահվածք էր դրսեւորում: Փաստորեն, Տ. Սարգսյանի վիճակն իրոք լուրջ է, որ մնացել է հարազատ խորհրդական Միհրան Հակոբյանի նման պաշտպանների հույսին: