![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/d215ad676ff449f6597974a1364998a1015e664b.jpg)
Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար Ու Շենլին Հարավչինական ծովում Վաշինգտոնի գործողությունները «սադրանք» է անվանել, փոխանցում է РИА Новости-ն:
Չինացի ծովակալը նման հայտարարությամբ հանդես է եկել իր ամերիկացի գործընկեր ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ տեսակոնֆերանսի ընթացքում:
ԱՄՆ ներկայացուցիչն ավելի վաղ նշել էր, որ կողմերը բանակցություններ անցկացնելու շուրջ համաձայնության են եկել՝ տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար:
Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել էր, որ ամերիկյան Lassen էսմինեցը առանց Պեկինի թույլտվության ներխուժել է Հարավչինական ծով: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը:
Գործակալությունը հաղորդում է նաև, որ օպերացիայի փաստը հաստատել է Պենտագոնը: Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքով՝ օպերացիան կանցկացվի նաև հետագայում, եթե համարեն, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան