IHG-ն ստորագրել է Երևանում իր առաջին հյուրանոցի բացման մասին պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը` InterContinental Hotels Group-ը հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի` Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի 2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի:

Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երևանի Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191 համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև ընդարձակ կոնֆերանս դահլիճ, երեք խորհրդասենյակներով և ընդունելությունների դահլիճ՝ առանձին մուտքով, ինչպես նաև` հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն` փակ լողավազանով:

Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին փոխակերպել է ավանդական լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել էր ուսումնասիրության արդյունքում, թե ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է, անկախ այն բանից թե նրանք ինչ են ցանկանում անել` սնվել, հանգստանալ, աշխատել թե լավ ժամանակ անցկացնել:

Արոն Լիբինսոնը (Aron Libinson), IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. ՙՄենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումով: Holiday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest» ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք ակնկալում ենք ընդլայնել IHG-ի ներկայությունը Հայաստանում՚:

Գագիկ Զաքարյանը, «SGI-Invest» ՍՊԸ-ի սեփականատերը նշեց. ՙԵրևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային ուղղություն աճում է, ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն ճարտարապետությունը: Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը՚:

Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ին կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4 900 հյուրանոց և 727 000 հյուրասենյակ գրեթե 100 երկրում: Ավելի քան 1 300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ին նաև ստեղծել և կառավարում է IHG® Rewards Club ծրագիրը, որը ներառում է ավելի քան 90 մլն անդամ:




Լրահոս