Ժիրայր Սէֆիլյանը երեկ կոչ էր արել բոյկոտել և չմասնակցել ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ կոչ է արել մասնակցել և «ո’չ» ասել:
Այսօր լրագրողներն Արամ Մանուկյանից հետաքրքրվեցին, թե արդյոք սա խոսում է «Ոչ» ասող ուժերի պառակտված լինելու մասին:
Պատգամավորը խորհուրդ տվեց այդ դաշտում հակասություններ չփնտրել, քանի որ այդպես օգնում են մյուս կողմին: «Եթե դուք ուզում եք «Ոչ»-ի դաշտին օգնած լինել, այստեղ ճեղքեր մի’ փնտրեք: Ով ինչպես պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ, ինձ համար ընդունելի է, ով ինչպես պայքարում է Սահմանադրության դեմ, ինձ համար ընդունելի է: Անդրիասը մենակ է պայքարում, շատ լավ է անում: Ժիրայրը այսպես է մտածում, շատ լավ է անում», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում.