Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) 2015 թվականին MIJARC միջազգային կազմակերպության անդամության հայտ էր ներկայացրել: Կազմակերպությունն ուսումնասիրելով Հայաստանում և արտերկրում երիտասարդության ոլորտում Երիտասարդական ակումբների դաշնության կողմից իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները՝ միաձայն որոշում կայացրեց անդամագրել ու հնարավորություն ընձեռել մասնակցելու իրականացվող միջազգային և եվրոպական ծրագրերին: Համագործակցության արդյունքում Հայաստանը հրավեր ստացավմասնակցելուԵվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող ծրագրին, որը տեղի է ունենումՄալթայի համալսարանի Գոձոյի մասնաճյուղում: Գերմանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Մակոդոնիայի և Հայաստանի երկայացուցիչները այսօր համատեղ քննարկեցին երիտասարդության գործազրկության խնդիրները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններն ու աշխատաշուկայի բացթողումները: Մասնակիցների առաջարկությամբ ոչ ֆորմալ կրթությունը պետք է ճանաչվի պետությունների կողմից և գործատուն աշխատանքի ընդունելիս բարձրագույն կրթության հետ զուգահեռ հաշվի առնի ոչ ֆորմալ կրթության ընձեռած հնարավորությունները, հասարակական աշխատանքում երիտասարդի կուտակած փորձը: Հիմնական խնդիրներից առանձնացվեց այն, որ կրթական համակարգն ու խոշոր գործատուներըմիմյանց հետ չեն համագործակցում, որի արդյունքում անջրպետ է առաջանում և տեղեկատվության փոխանակման գործընթացում խոչընդոտներ են ի հայտ գալիս:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, ԵԽ փորձագետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց Հայաստանում և ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում վարվող երիտասարդական քաղաքականության առանձնահատկությունները, ոչ ֆորմալ կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ճանաչելիության աստիճանը, այդ ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններն ու արդյունքները: Նրա զեկույցի թեզիսները ընդգրկվեցին MIJARC-ի կողմից մշակվող պաշտոնական փաստաթղթում, որն էլ ներկայացվելու է ԵՄ խորհրդարանի պատգամավորներին ու ԵԽ պատասխանատու պաշտոնյաներին:
Ծրագիրն իրականացվում է հոկտեմբերի 24-ից 31-ը ԵԽԵվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Նշենք, որ MIJARC անդամ կառույցների թվում Երիտասարդական ակումբների դաշնությունն առաջինն ու առայժմ միակն է Արևելյան Եվրոպայի ու Կովկասի տարածաշրջանից:
Աստղիկ Ավետիսյան
Մալթա