ԵՄ խորհուրդը մինչև 2016թ. փետրվարի 29-ը դադարեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և հանրապետության ևս 170 քաղաքացու դեմ պատժամիջոցները. փոխանցում է РИА Новости-ն:
Եվրամիության պատժամիջոցային ցուցակում են ներառված նաև երկրի ղեկավարի որդիները՝ Դմիտրին և Վիկտորը:
ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումն ընդունվել է՝ «ի պատասխան օգոստոսի 22-ին բելառուսցի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման և ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման համատեքստում»:
Փաստաթղթում ասվում է, որ «բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը սպասված քայլ էր Եվրամիության համար»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան