Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 237 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 196-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 56 հեռախոսազանգ, որոնցից 41-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: